Հասարակություն

Մուորեա․ Պոլինեզիայի դրախտը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն կղզիները, որտեղ կարող եք կազմակերպել ձեր արձակուրդները՝ ծովային վայելքների, համադամ ուտեստների և այլ հետաքրքիր ժամանցի կազմակերպմամբ։ 

Որպես հանգստավայր՝ այս անգամ կներկայացնենք մի հրաշալի կղզի, որտեղ կարելի է համատեղել բնությունը և մշակույթը։

Մուորեան Ֆրանսիական Պոլինեզիայի կղզիներից է, վայր, որը ձեր հիշողություններում կմնա հավերժ։

Այս կղզին այն վայրն է, որտեղ բնությունն ու մշակույթը մեկտեղված են՝ պարգևելով ոչ միայն հանգստություն, այլև անմոռանալի պահեր։

Եթե փնտրում եք մի վայր, որտեղ կարող եք վայելել ծովային վայելքները, ուսումնասիրել նոր մշակույթ և ամբողջությամբ լիցքաթափվել, այս վայրը լավագույն ընտրությունն է։