Հասարակություն

Կրետե․ Հունաստանի բնության և պատմության հրաշալի համադրությունը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն կղզիները, որտեղ կարող եք կազմակերպել ձեր արձակուրդները՝ ծովային վայելքների, համադամ ուտեստների և այլ հետաքրքիր ժամանցի կազմակերպմամբ։

Այս անգամ ուշադրություն կդարձնենք մի կղզու, որն իր բնորոշ առանձնահատկությունով դարձավ զբոսաշրջիկների ամենասիրված վայրը։ Խոսքը Կրետե կղզու մասին է։

Այն հրաշալի անկյուն է այն ամենի համար, ինչ ուզում եք գտնել արձակուրդի ընթացքում՝ բացառիկ ծովափեր, պատմական հուշարձաններ և բնության գեղեցկություն։

Եզակի կապույտ ջրերից մինչև վարդագույն ավազները կապահովեն յուրահատուկ հանգիստ։

Հին ավերակները, ինչպիսիք են Կնոսի պալատը, վենետիկյան և թուրքական ճարտարապետությունը Չանիայում, ապահովում են պատմական զգացողություն՝ զուգորդված բնության հետ։