Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տոնական օրերին կարևոր է ուշադրություն դարձնել երեխաների սննդակարգին։
Մասնագետները խորհուրդ են տալիս այս ընթացքում պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը:
- Երեխաներին չպետք է զրկել տոնական ուտեստներից, սակայն անհրաժեշտ է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելու առումով՝ խնդիրներից խուսափելու համար։
- Մի քանի պարզ կանոն՝ երեխաների առողջ սննդակարգը պահպանելու համար.
- Օգտագործել թարմ և բալանսավորված սնունդ
- Ուշադրություն դարձնել ինչպես տանը պատրաստված, այնպես էլ վաճառվող սննդի ժամկետներին
- Խուսափել հում կամ վատ ջերմամշակված մսամթերքից
- Ձեռնպահ մնալ տնային պայմաններում պահածոյացված մթերք օգտագործելուց
- Խուսափել ծանրամարս, մեծաքանակ և ուշ ժամերին սնունդ ընդունելուց
- Ընդեղեն օգտագործելիս լինել զգոն, հատկապես մինչև 3 տարեկան երեխաների շրջանում, այն կարող է խցանել շնչուղիները
- Խուսափել գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր օգտագործելուց
Ինքնազգացողության վատացման դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի: