Հասարակություն

Մալդիվներ․ ջրային դրախտի մայրաքաղաքը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն կղզիները, որտեղ կարող եք կազմակերպել ձեր արձակուրդները՝ ծովային վայելքների, համադամ ուտեստների և այլ հետաքրքիր ժամանցի կազմակերպմամբ։

Այս անգամ անդրադառնում ենք Մալդիվներին՝ հիանալի հանգստի վայր, որը հայտնի է իր սպիտակ ավազներով և պարզ ջրերով։

Մալդիվների ափերի անհավատալի գեղեցկությունը վերածում են այն մի վայրի, որը ոչ միայն առաջարկում է հանգիստ, այլև հնարավորություն տալիս ուսումնասիրել ծովային աշխարհը։

Մալդիվները կազմված է 1192 կղզուց, որոնցից միայն 200-ն են բնակեցված։ Այցելուները ընդգծում են, որ այս վայրն իրականում նույնքան գեղեցիկ է, որքան լուսանկարներում։