Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն կղզիները, որտեղ կարող եք կազմակերպել ձեր արձակուրդները՝ ծովային վայելքների, համադամ ուտեստների և այլ հետաքրքիր ժամանցի կազմակերպմամբ։
Այս անգամ ուշադրություն ենք հրավիրում Վիետնամի Ֆու Կուոկ կղզուն, որը դարձել է նորաձև զբոսաշրջային ուղղություն:
Ֆու Կուոկի առավելությունն այն է, որ դեռ չի դարձել զարգացած զբոսաշրջային վայր, ինչը թույլ է տալիս ավելի խաղաղ հանգիստ վայելել՝ առանց մեծաթիվ մարդկանց։
Կղզին հայտնի է իր անհավատալի լողափերով և յուրահատուկ մշակույթով, որը կգրավի յուրաքանչյուր այցելողի։