Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն ձմեռային հանգստի վայրերը, որոնք հարմար են ոչ միայն ամանորյա տոները վայելելու, այլև ընտանիքի հետ «ձյունե արձակուրդ» անցկացնելու համար։
Այս անգամ կտեղափոխվենք Իտալիայի Կորտինա դ'Ամպեցցո (Cortina d’Ampezzo) քաղաք, որը պատրաստվում է հյուրընկալել 2026-ի ձմեռային օլիմպիական խաղերը, և հիմա հենց այցելելու լավագույն ժամանակն է, մինչև ողջ աշխարհը կհասնի այս հրաշալի վայր:
Կորտինան հայտնի է իր հիանալի լեռնային լանդշաֆտներով, բարձրակարգ սահադաշտերով և ամենատարբեր ձմեռային սպորտաձևերի համար նախատեսված ուղիներով։
Այստեղ կան շքեղ հանգստյան գոտիներ և հատուկ ծառայություններ։
Սուրբծննդյան շրջանում Կորտինան առանձնանում է իր ավանդական շուկաներով, որտեղ կարելի է գտնել իտալական արհեստագործական արտադրանքներ, համեղ տեղական ուտեստներ և տոնական զարդարանքներ, որոնք ստեղծում են անզուգական տոնական մթնոլորտ։
Եթե փնտրում եք վայր, որտեղ ուզում եք հանգիստը համադրել արկածների և շքեղության հետ, ապա Կորտինան հենց այդ վայրն է։