Հասարակություն

Գործընթացը գտնվում է ամփոփման փուլում

2024թ. նոյեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «կացնային մեթոդով» կրճատում է ծառայողական մեքենաների թիվը։

Radar Armenia-ն ՆԳՆ-ից տեղեկացավ, որ նախարարության ավտոտրանսպորտային միջոցներն այս պահին գտնվում են կրճատման գործընթացի փուլում։

«Ներքին գործերի նախարարության մասնագետներն աշխատում են պետական գույքի կառավարման մասնագետների հետ, և գործընթացը գտնվում է ամփոփման փուլում»,- հայտնեցին գերատեսչությունից։

Հայկ Մագոյան