2024թ․ ընթացքում արդարադատության նախարարությունը արարողակարգային նվերներ հանձնելու նպատակով ձեռք է բերել 4 գիրք. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։
Գերատեսչության ձեռք բերված գրքերն են «Հայկական մանրանկարչություն․ աստվածաշնչյան պատկերազարդումներ XX-XXI դդ.»՝ 1 հատ, որի արժեքն է 11.250 դրամ, «Հայկական դրոշմազարդ կտավ»՝ 1 հատ, արժեքը՝ 37.500 դրամ, և 2 հատ «Undiscovered Armenia»՝ 30.000–ական դրամ արժողությամբ։
Հայկ Մագոյան