Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկի 5 հա մակերեսով տարածքի վրա տնկվել է 10 հզ․, իսկ Արգելոցապարկային համալիրի 1 հա տարածքի վրա՝ 3300 ծառ. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։
Գերատեսչությունից նաև տեղեկացրել են, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են անտառապատման և անտառվերականգնման աշխատանքներ:
«2024թ․ ընթացքում ծառեր են տնկվել 264,7 հա տարածքի վրա»։
Հայկ Մագոյան