Պետական եկամուտների կոմիտեն 2024թ. ընթացքում 2 մլն 735 հզ. դրամի հուշանվեր է ձեռք բերել. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։
ՊԵԿ-ից մանրամասնել են, որ հուշանվերներ ձեռք բերելու համար կոմիտեն իրականացրել է շուրջ 2 մլն 735 հզ․ դրամի ծախս, որից 1 մլն 456 հզ․ դրամը՝ 2024թ․ կոմիտեի բյուջետային ներկայացուցչական ծախսերի մասից, իսկ 1 մլն 280 հզ․ դրամը հատկացվել է վարչապետի՝ 2024թ․ հունիսի 11-ի N 553-Ա որոշմամբ նախատեսված միջոցներից:
Հայկ Մագոյան