Radar Armenia-ն հարցում է ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ պարզելու, թե քանի ծառայողական մեքենա կա հաշվեկշռում, և նրանցից քանիսն են կրճատվելու։
Գերատեսչությունից պատասխանել են, որ վարչապետի՝ 2024թ. նոյեմբերի 22-ի հայտարարությունից հետո իրականացվում է նախարարության ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթաց, և համապատասխան ցուցակները տրամադրվել են նախարարության պետգույքի կառավարման կոմիտեին:
Հիշեցնենք՝ 2024թ. նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ կրճատում է ծառայողական մեքենաների թիվը։
Հայկ Մագոյան