Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ 2025թ. պետբյուջեի ծախսերն ավելանալու են երկու ուղղությամբ. «Առաջինը պաշտպանունակության ծախսերն են, երկրորդը՝ սոցիալական ապահովության ծախսերը»։
Ըստ Հովհաննիսյանի՝ 2025թ. բյուջեն միջնաժամկետ ծախսային ծրագրի համեմատ կրճատվել է 150 մլրդ դրամով. «Այսինքն, 150 մլրդ դրամ ավելի քիչ ենք ծախսելու, քան նախանշել էինք, և սա նաև նրա հետևանքն է, որ սահմանել ենք առաջնահերթություններ և ասել՝ այս ծախսերը չենք անելու»։