Հասարակություն

Հուշանվերներ գնելու համար որքան գումար է ծախսել ՆԳՆ-ն

Ներքին գործերի նախարարությունը 2024թ. ընթացքում 17 մլն դրամից ավել գումար է հատկացրել հուշանվերների ձեռքբերման համար. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՆԳՆ-ից։

«2024թ. ընթացքում նախարարության միջազգային համագործակցության շրջանակներում, ինչպես նաև երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձանց հատկացված հուշանվերների ընդհանուր գումարը կազմում է 17 մլն 809 հզ․ դրամ»,- նշված է գերատեսչության պատասխանում:

Հայկ Մագոյան