Հասարակություն

Քանի՞ ծառայողական մեքենա ունի ՊՎԾ-ն

Radar Armenia-ն պետական վերահսկողական ծառայությունից հետաքրքրվել էր, թե քանի ծառայողական ավտոմեքենա ունի կառույցը, և եղածներից քանիսն է կրճատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024թ. նոյեմբերի 22-ի հայտարարությունից հետո։

ՊՎԾ-ից պարզաբանել են, որ ծառայողական մեքենաները, կառավարության 2023թ․ սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման իրավակարգավորումներին համապատասխան, արդեն իսկ էականորեն կրճատվել են:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա ծառայողական մեքենաների հավելյալ կրճատման գործընթացն ընթացքում է»,- նշված է հարցման պատասխանում:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ կացնային մեթոդով կրճատում է ծառայողական մեքենաների թիվը։

Հայկ Մագոյան