Նոյեմբերի 27-ի դրությամբ ֆինանսների նախարարությունում հաշվառված 4 ծառայողական մեքենաներից որևէ մեկը չի կրճատվել, սակայն դրանց կրճատման ուղղությամբ գործողությունները կիրականացվեն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից՝ պարզաբանելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ծառայողական մեքենաներից քանիսն են կրճատվել։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ կրճատում է ծառայողական մեքենաների թիվը.
«Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզել եմ և գրիչով խազեր քաշել։ Սա կացնային մոտեցում է, 80-90%–ը կացնով կկտրեմ։ Աշխատանքներին ծառայող մեքենաների թիվն այս մեքենաների հաշվին կարող է նույնիսկ ավելանալ»,- հայտարարել էր վարչապետը։
Հայկ Մագոյան