Հասարակություն

Ավստրիայի ձմեռային հեքիաթը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն ձմեռային հանգստի վայրերը, որոնք հարմար են ոչ միայն ամանորյա տոները վայելելու, այլև ընտանիքի հետ «ձյունե արձակուրդ» անցկացնելու համար։

Շարունակելով շարքը՝ այս անգամ կներկայացնենք Ավստրիայի Զելլ ամ Զեե (Zell am See) դահուկային հանգստավայրը։ 

Այստեղ գյուղը փոխակերպվել է հեքիաթային աշխարհի։ Կարելի է քայլել ձյունածածկ փողոցներով, այցելել Սուրբծննդյան շուկա՝ տեղական ձեռագործ իրեր գնելու և գինու բաժակը ձեռքին տոնական երգեր լսելու համար։

Այս վայրը առաջարկում է անմոռանալի  ձմեռային արկածներ։