Հասարակություն

2024թ. ավիաաղետները

2024թ. տարեվերջին ավիաաղետ տեղի ունեցավ Ղազախստանում․ վթարի ենթարկվեց ադրբեջանական ինքնաթիռը, որ Բաքվից թռչում էր Գրոզնի։ Եղան տասնյակ զոհեր։ Աղետի պատճառների մասին տարբեր վարկածներ են շրջանառվում։

Մինչ այդ, Radar Armenia-ն ներկայացնում է անցած տարվա ընթացքում տեղի ունեցած մեծ ավիաաղետները։

А-50 օդանավ (14 հունվարի 2024)

2024թ․ հունվարի 14-ին Ազովի ծովի տարածքում խոցվեց ռուսական А-50 հետախուզական օդանավը։ Այս պատահարը դարձավ Ռուսաստանի ավիացիայի ամենամեծ կորուստը Ուկրաինայի հետ պատերազմի ընթացքում։

Boeing-777-ի վթար Մյանմայում (21 մայիս 2024)
2024թ․ մայիսի 21-ին Singapore Airlines ընկերության Boeing 777-321ER ինքնաթիռը Մյանմայի տարածքում բախվեց ուժեղ տուրուբուլենտության։ Պատահարի արդյունքում մեկ մարդ զոհվեց, 104-ը՝ վիրավորվեցին։ Օդանավը անհատական վայրէջք կատարեց Բանգկոկում։

Bell-212 ուղղաթիռի վթար Իրանում (19 մայիս 2024)
2024 թվականի մայիսի 19-ին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին և կառավարության այլ անդամներին փոխադրող Bell-212 ուղղաթիռը կործանվեց Իրան-Ադրբեջան սահմանին։ Ուղղաթիռի ողջ անձնակազմն, այդ թվում՝ նախագահն ու ԱԳ նախարարը, զոհվեցին։ Ավիավթարի պատճառը մառախուղն էր։

Dornier-228 ինքնառիթի կործանում Մալավիում (10 հունիս 2024)
2024թ․ հունիսի 10-ին Մալավիի զինված ուժերի Dornier-228 ինքնաթիռը կործանվեց վատ տեսանելիության պատճառով։ Բոլոր ուղևորները, այդ թվում՝ երկրի փոխնախագահ Սաուլոս Չիլիման, զոհվեցին։

CRJ-200 ինքնաթիռի կործանում Կատմանդուում (24 հուլիս 2024)
2024թ․ հուլիսի 24-ին Սաուրյա Էյրլայնս ընկերության CRJ-200 ինքնաթիռը կործանվեց Կատմանդուի օդանավակայանի մոտակայքում։ Բորտում եղած 19 անձից միայն օդաչուն ողջ մնաց։

ATR-72-ի կործանում Սան Պաուլուի մոտ (9 օգոստոսի 2024)
2024 թվականի օգոստոսի 9-ին ATR 72-212A ինքնաթիռը, որը կատարում էր ներքին թռիչք Կասկավելի և Սան Պաուլու միջև, կորցրեց կառավարումը և ընկավ. ինքնաթիռում գտնվող բոլոր 62 հոգին զոհվեցին։

Boeing-737-ի կործանում Վիլնյուսում (25 նոյեմբեր 2024)
2024 թվականի նոյեմբերի 25-ին Boeing 737-476SF ինքնաթիռը, որը բեռնափոխադրում էր անում Լայպցիգից Վիլնյուս, կործանվեց՝ ընկնելով անմիջապես վայրէջքի ընթացքում։ Բորտում գտնվող անձնակազմից մեկ հոգի զոհվեց, երեքը վիրավորվեցին։

Boeing-787-ի վթար Տասմանյան ծովի վրա (11 մարտի 2024)
2024 թվականի մարտի 11-ին LATAM Chile ընկերության Boeing 787 ինքնաթիռը երկու ժամ թռիչքից հետո կործանվեց Տասմանյան ծովի մոտ։ 272 անձից 50-ը տուժեցին, բայց զոհեր չեղան։

Իլ-76–ի կործանում Դարվուրում (21 հոկտեմբերի 2024)
2024 թվականի հոկտեմբերի 21-ին Սուդանի Դարվուր շրջանում կործանվեց Իլ-76Տ բեռնատար ինքնաթիռը։ Օդանավում եղած 5 հոգին զոհվեցին։

Embraer ERJ-190AR–ի կործանում Ղազախստանում (29 դեկտեմբերի 2024)
2024 թվականի մայիսի 29-ին ադրբեջանական Embraer ERJ-190AR ինքնաթիռը վթարի ենթարկվեց։ 62 ուղևորից և անձնակազմի 5 անդամից 32-ը ողջ մնացին։