Հասարակություն

Ձմեռային հրաշքը Ֆրանսիական Ալպերում

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն ձմեռային հանգստի վայրերը, որոնք հարմար են ոչ միայն ամանորյա տոները վայելելու, այլև ընտանիքի հետ «ձյունե արձակուրդ» անցկացնելու համար։

Շարունակելով շարքը՝ այս անգամ կներկայացնենք հեքիաթային փոքրիկ Մեժև (Megève) քաղաքը, որը գտնվում է Ֆրանսիայում։

Այս համեստ ու գեղատեսիլ քաղաքը հայտնի է իր ձմեռային գեղեցկությամբ ու ճոխ տոնակատարություններով, որը սկսում է դեկտեմբերին։

Սուրբ ծննդի շրջանում Մեժևը վերածվում է կախարդական անկյունի՝ լուսավորված սուրբծննդյան մեծ ծառերով, շուկաներով, որտեղ կարող եք գտնել տեղական արհեստագործական իրեր ու համեղ մթերքներ։

Այստեղ Սանտա Կլաուսը հանդիպումներ է ունենում փոքրիկների հետ։ Այս վայրը ոչ միայն լեռնային սպորտի սիրահարների համար է, այլ նաև իսկական գտածո՝ ռոմանտիկ մթնոլորտն ու բարձր դասի հանգիստը գնահատողների համար։