Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն ձմեռային հանգստի վայրերը, որոնք հարմար են ոչ միայն ամանորյա տոները վայելելու, այլև ընտանիքի հետ «ձյունե արձակուրդ» անցկացնելու համար։
Հերթական ուղղությունն ամենաուրախ և գեղեցիկ վայրերից մեկն է, որտեղ ձմեռն իրենից ներկայացնում է իսկական հեքիաթ․ այդ վայրը ԱՄՆ-ի Վերմոնթ քաղաքի Սթոու գյուղն է։
Ավանը, որն ունի իսկական ավանդական ամերիկյան գյուղական կերպարանք, դեկտեմբերի վերջին ամբողջությամբ ծածկվում է փայլող լույսերով՝ ստեղծելով անչափ սիրուն և տոնական մթնոլորտ:
Այնտեղ անցկացվում են մի շարք տոնական միջոցառումներ, ինչպիսիք են սուրբծննդյան շուկան և այլ զվարճանքներ, որոնք Սթոունը դարձնում են կատարյալ ձմեռային հանգստավայր: