«Ձեր փոխարեն կուրախանայի, ոչ թե կտխրեի դրանից»,- նկատել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով 2025 թվականին առողջապահական համապարփակ ապահովագրության ծրագրի ներդրման հետաձգման մասին լրագրողի հարցին։
Նախարարն ասել է, որ իրենք մշտապես աջակցել են առողջապահության նախարարությանը ապահովագրական համակարգի ներդրման գործում և կատարել են վերլուծական աշխատանքներ․ «Մենք համագործակցել ենք նաև նախագծման փուլում և տարբեր փուլերում մեր կարծիքը հայտնել: Կարծում եմ՝ մեր համագործակցությունը առողջապահության նախարարության հետ միշտ կառուցողական է եղել»,- նշել է նա:
Վահե Հովհաննիսյանն ավելացրել է, որ առողջապահական համակարգի պատրաստվածության մասին խոսել չեն կարող, քանի որ մասնագետ չեն․
«Այս հարցը վերաբերում էր հենց համակարգի պատրաստվածությանը, և դրա պատճառով է, որ նման որոշում է կայացվել: Եվ, ճիշտն ասած, եթե ձեր փոխարեն լինեի, կուրախանայի դրանից, ոչ թե կտխրեի»,- նշել է նա: