Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն ձմեռային հանգստի վայրերը, որոնք հարմար են ոչ միայն ամանորյա տոները վայելելու, այլև ընտանիքի հետ «ձյունե արձակուրդ» անցկացնելու համար։
Այս անգամ կներկայացնենք Կոլորադոյի Ասպեն քաղաքը, որը առաջարկում է լեռնային աներևակայելի գեղեցիկ տեսարաններ և տոնական մթնոլորտ։
Ասպենը կատարյալ է ձմեռային արձակուրդների համար։ Գյուղի յուրաքանչյուր անկյուն զարդարված է լույսերով, որն ստեղծում է տոնական մթնոլորտ։
Հատուկ միջոցառումներից առանձնանում են՝ լեռնային տոնակատարությունները, ջահերով երթերը, երաժշտական համերգները, ծառերի լուսավորման արարողությունները և ամենամյա «12 Days of Aspen» փառատոնը։