Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան արդարադատության նախարարությունից հայտնել են՝ նախարարության հաշվեկշռում հաշվառված ծառայողական մեքենաներից քանիսն է կրճատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024թ. նոյեմբերի 22-ի հայտարարությունից հետո։
Ըստ այդմ, նախարարության հաշվեկշռում հաշվառված է 5 մեքենա, որից 1-ը օտարման նպատակով 2020թ․-ից հանձնվել է պետգույքի կառավարման կոմիտեին․
«Մեկն սպասարկում է նախարարին, 3 մեքենա իրականացնում են 4 փոխնախարարների, նախարարության 10 վարչությունների և 2 գործակալությունների աշխատողների սպասարկումը։ Ամրացված 4 մեքենայից կրճատման ենթակա է 3-ը»:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ կրճատում է ծառայողական մեքենաների թիվը. «Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզել եմ և գրիչով խազեր քաշել։ Սա կացնային մոտեցում է, 80-90%–ը կացնով կկտրեմ»։
Հայկ Մագոյան