Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն ձմեռային հանգստի վայրերը, որոնք հարմար են ոչ միայն ամանորյա տոները վայելելու, այլև ընտանիքի հետ «ձյունե արձակուրդ» անցկացնելու համար։
Ֆրանսիայի Շամոնիկ քաղաքը պարզապես իդեալական վայր է տոներն անցկացնելու համար։ Այստեղ կարելի է վայելել Սուրբծննդյան շուկան, որտեղ վաճառվում են եզակի նվերներ, տոնական ուտեստ, և այդ ամենն ուղեկցվում է երաժշտությամբ և բազմաթիվ միջոցառումներով։
Բացի ձմեռային հանգստից, Շամոնիկը առանձնանում է իր մշակութային բազմազանությամբ՝ թույլ տալով այցելուներին վայելել միաժամանակ երեք երկրի՝ Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Իտալիայի ազդեցությունը։
Այստեղ կկարողանաք վայելել այն եզակի մթնոլորտը, որտեղ համակցվում են ֆրանսիական ավանդույթները և հարակից երկրների մշակույթները։