Հասարակություն

ՊՆ-ն՝ ծառայողական մեքենաների կրճատման մասին

Պաշտպանության նախարարությունը մերժել է Radar Armenia-ին տեղեկություններ տրամադրել գերատեսչության ծառայողական մեքենաների վերաբերյալ։

Մեր հարցմանն ի պատասխան պարզաբանել են, որ ՊՆ ծառայողական մեքենաների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և կառավարության 11.01.2024թ. N53 Ն որոշմամբ հաստատված ցանկի 9-րդ կետի պահանջները:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ կրճատում է ծառայողական մեքենաների թիվը. «Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզել եմ և գրիչով խազեր քաշել։ Սա կացնային մոտեցում է, 80-90%–ը կացնով կկտրեմ»։

Հայկ Մագոյան