Հասարակություն

ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելացել են

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,268.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.6% ով կամ 199.2 մլրդ դրամով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,501.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 17.3%-ով կամ 368.7 մլրդ դրամով:

ՀՀ պետական բյուջեն կատարվել է 232.2 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 62.7 մլրդ դրամի դիմաց: