Հասարակություն

Խուդաթյանը ներկայացրել է բյուջեի համաֆինանսավորման ծրագրերը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների հետ։

«Քննարկել ենք սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։

Փաստացի 2024 թվականին պետական բյուջեից համաֆինանսավորվել է շուրջ 31.8 մլրդ դրամ`421 ծրագրերի և ենթածրագրերի համար։

2025 թվականի համար ներկայացվել է 135 ամբողջական փաթեթ` 51.89 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից 28.2 մլրդ դրամը պետական բյուջեի համաֆինանսավորումն է»,- հայտնել է նախարարը։