Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Որովայնի առաջնային պատի վերք, թափանցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 34-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջեցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18-ի սահմաններում տանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 34-ամյա երիտասարդին սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 28-ամյա եղբայրը:
Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: