ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։
«Ողջունել եմ դեսպանին և ընդգծել Հայաստան-ԱՄՆ կապերի, համագործակցության խորացման կարևորությունը։
Դեսպանը շնորհավորել է պաշտոնի նշանակման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել ու ընդլայնել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ։
Քննարկել ենք համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը։
Անդրադարձ է կատարվել Էներգետիկ, ՏԻՄ ոլորտում համագործակցությանը, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որի վերաբերյալ դեսպանը հայտնել է իր աջակցությունը։
Քննարկել ենք նաև դեպի ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը»,- հայտնել է Խուդաթյանը ֆեյսբուքի իր էջում։