Հասարակություն

Շիրակի մարզի ճանապարհներին բուք ու մառախուղ է

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։

Անիի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ. հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։