Հասարակություն

15 ավտոլվացման կետի գործունեություն կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ տարբեր մարզերում շարունակում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։

Իջևանում, Վանաձորում, Արենիում ու Կապանում կասեցվել է  տարբեր  Ա/Ձ-երի ու Ընկերությունների ավտոլվացման 15 կետի գործունեություն, որոնք չեն ունեցել ջրահեռացման համակարգեր։ Խախտումները շտկելու հիմքով 2-ի կասեցումը վերացվել է։

Միջոցառումները շարունակվում են։