Հասարակություն

Կոպիրկինը ՌԴ ՆԳ նախարարի նամակը փոխանցել է Արփինե Սարգսյանին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Դեսպանը շնորհավորել և Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի շնորհավորական նամակը։

Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ գործընկերությունը։ ՆԳ նախարարն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել դեսպանին ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու երկկողմ գործընկերությունը և ընդլայնելու համագործակցության ուղղությունները։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։