Հասարակություն

Պատանիների վեճը ավարտվել է դանակահարությամբ

Դեկտեմբերի 20-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի:

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի և ՔՈԳՎ ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ ժամը 17.30-ին սահմաններում Արարատ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով հարվածել է Արարատ քաղաքի բնակիչ 13-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել է Վեդիի քննչական բաժին: