«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 23-ին 12:00-18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ ք.Ագարակ (Կոմիտասի, Ավ.Իսահակյանի, Հ.Թումանյանի, Չարենցի, Սայաթ-Նովա) փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: