ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Խաղաղության շուրջ երեկվա բանավեճից հետո, այսօր կեսօրին մեքենա վարելիս ականատես եղա մի իրավիճակի. կենացային հայրենասիրությամբ «համեմված» և մաշված ռուսական համարներով մեքենան խախտում է երթևեկության կանոնները՝ հատելով հոծ գիծը։
Ըստ էության այս մեքենայում խտացված է այն ամենը, ինչի պատճառով մենք բազմիցս կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ, երբ ասել ենք կենացային հայրենասիրական ճառեր, բայց թքած ենք ունեցել սեփական երկրի, դրա բյուջեի և օրենքների վրա»։
Պատգամավորը հրապարակել է նաև տեսանյութ։