Հասարակություն

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառուցներում անցած աշխատանքային շաբաթում իրականացված աշխատանքները։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում՝

Իրականացվել են տարեվերջյան էկոկրթական հանդիպումներ՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկին հարակից՝ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում։ ՊՈԱԿ-ը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ Կարճևանի, Շվանիձորի և Ալվանքի միջնակարգ դպրոցներում անցկացրել են էկոդասընթացներ,
ՊՈԱԿ-ը մասնակցել է AFRAT և CEPFA կազմակերպությունների կողմից և Սյունիքի մարզպետարանի, Ֆրանսիայի զարգացման գործակալության, ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ ընթացող «Հայաստանի արահետներ» ծրագրի (CEPFA) շրջանակներում տեղի ունեցած Սյունիքի մարզի ռեգիոնալ կոմիտեի առաջին առցանց հանդիպմանը։ Կոմիտեի գործարկումը միտված է Սյունիքում էկոզբոսաշրջության և քայլարշավային զբոսաշրջության ոլորտում իրականացվող նախագծերի խթանմանը և ներդրումների արդյունավետ բաշխմանը,
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետի գլխավորած աշխատանքային խումբը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի ուղեկցությամբ, այցելել է ծառայությանն ամրակցված շենք-շինություններ՝ ընթացող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու և առկա խնդիրները գույքագրելու նպատակով։

Արգելոցապարկային Համալիր ՊՈԱԿ-ում՝

ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկ էին այցելել Ա.Շիրակացի կրթահամալիրի սաները:
Կազմակերպության գիտության բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել է էկոկրթական շրջայց անտառպարկի տարածքում, ներկայացվել է անտառպարկի կենսաբազմազանությունը և դրանց կարևորությունը:
Շրջայցն ամփոփվել է թռչունների բների տեղադրումով, որոնք սաներն իրենց իսկ ձեռքով պատրաստել էին թափոններից:

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում՝

Գիտական բաժնի աշխատակիցներն իրականացրել են թեյերի, թուրմերի պատրաստման համար օգտագործվող՝ տարբեր հատկություններ ունեցող բուսատեսակների փաթեթավորման աշխատանքներ։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝

Ուրծաձորի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներն էկոկրթական ծրագրերի շրջանակում այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան:
Աշակերտներին ներկայացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմությունը, ջրագրությունը, բուսական և կենդանական աշխարհը, պատմամշակութային հուշարձանները, «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերն իրենց բնորոշ ֆլորայով ու ֆաունայով:
Դիտել են ֆոտոթակարդների կողմից նկարահանված լավագույն դրվագները:
«Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Դեղագործություն» մասնագիտության հեռակա խմբի ուսանողները այցելել են «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան և բուսապահոց:
Թանգարանում ներկայացվել են «Խոսրովի անտառ պետական արգելոցի» պատմությունը, ջրագրությունը, լանդշաֆտներն ու էկոհամակարգերը, բուսական և կենդանական աշխարհը, պատմամշակութային հուշարձանները, «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերն իրենց բնորոշ ֆլորայով ու ֆաունայով:
Բուսապահոցում ուսանողները ծանոթացել են պետական արգելոցի հարուստ ու բազմազան հերբարիումներին, ինչպես նաև հերբարիումներ պատրաստելու նպատակով բույսերի հավաքագրման կանոններին, չորացման, պիտակավորման , կարման, թվայնացման ու պահպանման աշխատանքներին:
Ուրծաձորի միջնակարգ դպրոցի 3-րդ և 4-րդ դասարանների աշակերտներն էկոլոգիական գիտելիքները հարստացնելու նպատակով այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան: Աշակերտները նախագծային աշխատանքի շրջանակներում կազմել էին արգելոցի տարածքում հանդիպող Հայաստանի Կարմիր գրքում գրանցված թռչունները:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում՝

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը, շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի պահպանություն իրականացնող աշխատակիցները, ՆԳՆ ոստիկանության ՀՈ գլխավոր վարչության Գավառի բաժնի ծառայողները, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ԲԸՏՄ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման աշխատակիցներն համատեղ իրականացրել են ուժեղացված միջոցառումներ՝ «Սևանա լճում 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների» ծրագրի շրջանակում։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Այցելուների կենտրոնն աշխատանքային շաբաթվա ընթացքում հյուրընկալել էր ԱՆ Պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի շահառուներին։

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում՝

Էկոկրթական հերթական կրթադաստիարակչական դասընթացներն են անցկացվել Շիրակի մարզի Թորոսգյուղի և Գոգհովիտի միջնակարդ դպրոցներում:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում՝

Ամփոփվել են 2024 թվականի տրամադրված թափուկ վառելափայտի տվյալները։ 2024 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 17 «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից 7473 շահառուի տրամադրվել է ընդհանուր առմամբ 41842,7 պխմ թափուկ վառելափայտ։

Հայաստանի բնության պետական թանգարանում՝

Անցկացվել է երկրորդ կյանք թափոնին աշխատարան։
Աշխատարանի մասնակիցները՝ անտառներից, արտադրությունից առաջացած թափոնին նոր կյանք են պարգևել։