«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Գիտեք որտեղ է՞ գտնվում աշխարհի ամենաբարձր պատառաքաղը։
Աշխարհի ամենաբարձր պատառաքաղը գտնվում է Շվեյցարիայում։
Այն ժամանակավորապես տեղադրվել է Ժնևի լճում՝ 1995 թվականին, բայց պատառաքաղը շատ արագ դարձել է նույնքան հայտնի, որքան Բրյուսելի «Միզող տղան» կամ Կոպենհագենի «Փոքրիկ ջրահարսը» և որոշվել է այն ընդմիշտ թողնել այդտեղ։
Nestle ընկերությունը պատառաքաղը տեղադրել է որպես գլոբալիզացիայի խորհրդանիշ և իսկական «սննդի հուշարձան»»։