ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը X-ի իր էջում ցավակցել է Մագդեբուրգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Խորը վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։
Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի արարքից»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբծննդյան տոնավաճառում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ։
Զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 60-ը։