Հասարակություն

Շմոլ գազից թունավորվել է ընտանիքի 7 անդամ

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 18:55-ի սահմաններում, շմոլ գազի թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը` անչափահաս, հայտնում է ԲԿ-ն։ 

«Ըստ տուժածների` նրանք թունավորվել են շմոլ գազից (բենզինային գեներատորի թերայրման հետևանքով):

Չափահաս 4 տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը` բավարար: Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրությունում: