Այսօր ԱՄՆ դեսպանության ծովահետևակայիններն այցելել են Եղեգնավանի դպրոց՝ փոքրիկներին փոխանցելու դեսպանության աշխատակիցների տրամադրած խաղալիքները։
ԱՄՆ ծովահետևակայինների՝ խաղալիքներ նվիրելու ավանդույթն արդեն ավելի քան 75 տարվա պատմություն ունի: Ամեն տարի «Խաղալիքներ՝ փոքրիկներին» նախաձեռնության շրջանակում ծովահետևակայիններն ուրախություն, հույս ու ժպիտ են պարգևում դժվարին իրավիճակներում գտնվող փոքրիկներին աշխարհի տարբեր մասերում։
«Տոնական այս օրերին մեզ համար պատիվ է շարունակել այս գեղեցիկ ու բարի ավանդույթը»,- հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: