Հասարակություն

Փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ազատման դիմում է ներկայացրել

Հովհաննես Հարությունյանը ՏԿԵ փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

«Սիրելի հայրենակիցներ, ավարտում եմ իմ աշխատանքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում։

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և պետությանը ծառայելու պատվաբեր հնարավորության համար։

Շնորհակալություն եմ հայտնում Փոխվարչապետերին, Վարչապետի աշխատակազմի և Կառավարության մյուս գործընկեր գերատեսչությունների գործընկերներին համատեղ աշխատանքի համար։

Այս ընթացքում կառուցողական և արդյունաբեր աշխատելու հնարավորություն ենք ունեցել Հայաստանի Հանքագործների և մետալուրգների միության և քաղհասարակության մի շարք կազմակերպությունների հետ, որի արդյունքում մշակվել և կյանքի են կոչվել ոլորտը կարգավորող կարևոր որոշումներ։ Մի շարք կարևոր օրենսդրական կարգավորումներ էլ այս պահին մշակված են և շուտով կքննարկվեն օրենսդիրում։

Հաջողություն եմ մաղթում ՏԿԵ նախարարության թիմին՝ նախարար Դավիթ Խուդաթյանի ղեկավարությամբ, մեր պետության զարգացման շարունակականությունն ապահովելու գործում»,- հայտնել է նա: