Հասարակություն

Բանկային հաշիվը փորձել են լիցքավորել տերմինալներ կեղծ թղթադրամներ մուտքագրելով

Բանկային հաշիվը փորձել են լիցքավորել տերմինալներ կեղծ թղթադրամներ մուտքագրելով

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ 34-ամյա և 38-ամյա երկու տղամարդ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող վճարահաշվարկային տերմինալներից, նախապես պատրաստված թղթադրամների միջոցով, տարբեր բանկային հաշիվներին գումար են փոխանցում, որոնք մուտք չեն լինում վճարային տերմինալներում:

Պարզվել է, որ նրանք խարդախությամբ դեկտեմբերի 19-ին Աճառյան փողոցում գտնվող տերմինալից՝ 10 հազար, իսկ Թոթովենցի փողոցում գտնվող տերմինալից՝ 100 հազար դրամի փոխանցումներ են կատարել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 19-ի ժամը 19.55-ին վերոհիշյալ տղամարդիկ Թոթովենցի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և, 34 տարեկանի վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն: Մեքենայում եղել են նրանց պատրաստած թղթադրամները: Անձնական խուզարկությամբ 38-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական