Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հայտնել է, որ հրաժարվում է իրեն հատկացված ծառայողական ավտոմեքենայից։
«Ընդառաջ գնալով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կառավարութայ նիստում արված հայտարարությանը, որտեղ ասված է, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված որոշումը բոլոր համայնքներում պետք է կիրառվի, Ախուրյան համայնքի ավագանու այսօրվա նիստում հայտարարել եմ, որ հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց:
Առաջնահերթը հանրային շահն է», - իր ֆեյսբուքյան էջում գրել է համայնքի ղեկավարը: