Հասարակություն

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումն ընթացքի մեջ է

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումն ընթացքի մեջ է

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է։

Հաշվի առնելով լեռնային բարդ տեղանքը և դրանով պայմանավորված՝ շինաշխատանքների դժվարությունները՝ հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության ապահովման և բարելավման խնդիրներին։

Կապալառուի համապատասխան մասնագետների, ինչպես նաև տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության աշխատակիցների կողմից պարբերաբար իրականացվում է շինարարության մեջ ներգրավված անձնակազմի հրահանգավորում՝ շինաշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական