Երևանում 2024թ. առանձնացավ մշակութային բացառիկ նախագծերով՝ նախաձեռնություններ, որոնց շնորհիվ մայրաքաղաքը դառնալու է ապրելու և ստեղծագործելու համար հարմարավետ ու հաճելի քաղաք:
Մշակութային նախագծերն առանձնացել են նաև սոցիալական կարևոր բաղադրիչով. շուրջ 40000 տոմս է տրամադրվել համայնքային կազմակերպությունների, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների աշխատակիցներին ու սոցիալապես անապահով, խոցելի ընտանիքների երեխաներին:
Երևանյան գրադարանները համալրվել են 276 անուն շուրջ 9000 կտոր նոր գրականությամբ: