Հասարակություն

Վերանշանակվել են Քաղավիացիայի և Պետական գույքի կառավարման կոմիտեների նախագահները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Միհրան Խաչատրյանին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում վերանշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Խաչատրյանին վերանշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Առնակ Ավետիսյանը վերանշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Առնակ Ավետիսյանին վերանշանակել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ: