Ժամանց

ChatGPT-ն այժմ հասանելի է հեռախոսահամարով

ChatGPT-ն, որն առաջ առցանց տարբերակով էր, այժմ հասանելի է նաև հեռախոսով՝ 1-800-CHATGPT հեռախոսահամարով. Գրում է CNN-ը։

ԱՄՆ-ում օգտատերերը կարող են զանգել և զրուցել արհեստական ​​ինտելեկտի չաթ-բոտի հետ՝ առանց հավելված ներբեռնելու:

Այս նոր գործառույթը նախատեսված է նրանց համար, որոնք չունեն ինտերնետային կապ:

Այն, սակայն, ունի սահմանափակումներ․ կարելի է զրուցել միայն 15 րոպե։

OpenAI-ն նաև տրամադրում է WhatsApp տարբերակ, որը թույլ է տալիս օգտագործողներին հաղորդագրություններ ուղարկել բոտին:

OpenAI-ն չի բացահայտել՝ արդյոք հավաքվում են օգտատերերի տվյալները, սակայն զգուշացնում են, որ օգտագործողները պետք է համաձայնեն իրենց գաղտնիության քաղաքականությանը:

Բացի այդ, OpenAI-ն մրցում է Google-ի, Meta-ի և Իլոն Մասկի xAI-ի հետ, որոնք զարգացնում են նմանատիպ տեխնոլոգիաներ: