Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանն ազատվել է կալանքից. հայտնել է նրա պաշտպան Վահագն Քեշիշյանը։
«Սյունիքի մարզի դատարանի դատավոր Վ. Մելքոնյանի որոշմամբ, Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվեց այլընտրանքային խափանման միջոցով»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:
Հիշեցնենք՝ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու մեջ։