Հասարակություն

Որդին մարմնական վնասվածքներ է հասցրել 42-ամյա մորը

Դեկտեմբերի 17-ին, ժամը 23.10-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 42-ամյա կնոջ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 22։30-ի սահմաններում Այվազովսկու փողոցի հասցեներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 42-ամյա կնոջը կտող-ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 22-ամյա որդին:

Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Էրեբունու քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: