Հասարակություն

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։ Այս պահի դրությամբ՝ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: