Հասարակություն

Շիրակի մարզը նոր մարզպետ ունի

Կառավարության այսօրվա որոշմամբ, Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ. որոշման նախագիծն ընդգրկված էր այսօրվա նիստի օրակարգում։

Մինչ այդ, մեկ այլ որոշմամբ, Մուշեղ Մուրադյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից։

Հիշեցնենք, որ նա անցյալ շաբաթ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Դավիթ Առուշանյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը. երեկվանից նրա լիազորությունները դադարեցվեցին։

«Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններն ինչ-որ առումով ճգնաժամային էին ու ցավալի, բայց կարծում եմ՝ մենք ժողովրդավարության ևս մեկ կարևոր ինստիտուտ ենք ներդնում ՀՀ-ում՝ նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտը, որ չափազանց կարևոր է, և որը երկրի ժողովրդական համարումը և ժողովրդավարությունը որպես ինստիտուտ ևս մեկ քայլով ամրացնում է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։